Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Լիխտենշտեյնի հետ խաղում Հայաստանի ազգային հավաքականի ավագը կլինի Գևորգ Ղազարյանը:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը:
Ղազարյանը հավաքականի կազմում իր 70-րդ խաղը կանցկացնի:

Հիշեցնենք՝ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բացակայում է հավաքականի ճամբարից:
Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կմեկնարկի ժամը 22:45-ին՝ Վադուց քաղաքի «Ռայնպարկ» մարզադաշտում և ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Armenia TV-ի եթերում: