ՀՊԼ 17-րդ տուրում «Արարատը» Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալվել է «Փյունիկին» և 6-2 հաշվով հաղթանակ է տարել։
«Արարատի» կազմում հեթ-տրիկ է ձևակերպել իվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն, դուբլի հեղինակ է դարձել Դիմիտրի Պոբուլիչը, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Ալիք Առաքելյանը։ «Փյունիկի» կազմում երկու գոլ խփել է Ուգո Ֆիրմինոն։
ArmSport-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանը ներկա է գտնվել ՀՊԼ-ի՝ 2021 թվականի վերջին խաղին ու ֆոտոշարք պատրաստել։
Լուսանկարները՝ ստորև․