«Ռոման» Ա Սերիայի 16-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել է «Ինտերին» և 3 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։
15-րդ րոպեին Հաքան Չալհանօղլուն առաջ է մղել հյուրերին։ 25-րդ րոպեին Էդին Ջեկոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 39-րդ րոպեին Դենզել Դյումֆրիսը հաշիվը դարձրել է խոշոր՝ 3-0։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
«Ինտերը» 16 խաղից հետո 37 միավոր է վաստակել և բարձրացել է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ «Ռոման» 25 միավորով գտնվում է 5-րդ տեղում։
«Նապոլին» այսօր հնարավորություն ունի գերազանցելու «Ինտերին» և առաջատար «Միլանին», եթե հաղթի «Ատալանտային»։ Այդ խաղի մեկնարկը նախատեսված է 23։45-ին։