«Բարսելոնան», չնայած բազմաթիվ խոսակցությունների, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռքբերումներ չի ունենա։
Marca-ն գրում է, որ կատալոնական ակումբը տրանսֆերային պատուհանի վերջին օրը ևս ձեռքբերումներ չի ունենա։ Մի շարք հարձակվողներ ի դեմս Դուշան Տադիչի ու Ռոդրիգոյի «կապտանռնագույնների» դիտակետում էին, սակայն տրանսֆերները չեն իրականանա։
«Բարսելոնան» ցանկանում էր ուժեղացնել հարձակման գիծը, քանի որ Լուիս Սուարեսը շարքից դուրս է մնացել երկար ժամանակով։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ կատալոնական ակումբը վարձակալությամբ «Ռոմա» է ուղարկել Կառլոս Պերեսին։