«Բարսելոնայի» 24-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեն դեռևս չի կողմնորոշվել ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում։ Հաղորդվում է, որ ակումբը 15-օր ժամանակ է տվել ֆուտբոլիստին:
Ինքը՝ Դեմբելեն, կասկածում է, նոր պայմանագիր ստորագրելու հարցում, այդ թվում՝ գործակալի ճնշման պատճառով: Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև Պրեմիեր լիգայի ակումբները։ «Մանչեսթեր Յունայթեդը» ակտիվորեն հետևում է ֆրանսիացու հետ կապված իրավիճակին։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը։