Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է 2021 թվականի ամենագեղեցիկ գոլի համար տրվող Ֆերենց Պուշկաշի մրցանակի հավակնորդներին:
Պուշկաշի մրցանակի հավակնորդներն են/ տեսանյութը՝ այստեղ
Լուիս Դիաս («Պորտու», Կոլումբիաի հավաքական)
Գոտյե Էն («Վալանսյեն», Ֆրանսիայի հավաքական)
Էրիկ Լամելա («Տոտենհեմ» և «Սևիլիա», Արգենտինայի հավաքական)
Վալենտինո Լազարո («Բենֆիկա», Ավստրիայի հավաքական)
Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի», Ալժիրի հավաքական)
Սանդրա Օվուսու-Անսա («Սպարտակ» Սուբոտիցա, Գանայի հավաքական)
Վանգելիս Պավլիդիս (ԱԶ, Հունաստանի հավաքական)
Դանիելա Սանչես («Կերետարո», Մեքսիկայի հավաքական)
Պատրիկ Շիկ («Բայեր», Չեխիայի հավաքական)
Մեհդի Տարեմի («Պորտու», Իրանի հավաքական)
Քերոլայն Ուայեր («Մանչեսթեր Սիթի», Շոտլանդիայի հավաքական):
Այս տարվա ամենագեղեցիկ գոլի հեղինակը հայտնի կդառնա 2022 թվականի հունվարի 17-ին Ցյուրիխում: Նախորդ տարի Պուշկաշի մրցանակին արժանացավ «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը: