Չինաստանի ֆուտբոլի ասոցիացիան (CFA) որոշում է կայացրել նոր մրցաշրջանի մեկնարկային բոլոր հանդիպումները հետաձգել ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
«Համաճարակի դեմ պայքարին օգնելու համար, երկրպագուների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, խաղացողների, մարզիչների, ֆուտբոլային ակումբների և մարզադաշտերի անձնակազմի առողջությունը ապահովելու համար, Չինաստանի ֆուտբոլի ասոցիացիան որոշել է հետաձգել 2020-ի մրցաշրջանի մեկնարկը», — ասված է հայտարարության մեջ:
Ֆուտբոլի նոր մրցաշրջանը պետք է սկսվեր փետրվարի 22-ին: