«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը, ով վերջերս է այս պաշտոնում փոխարինել Էռնեստո Վալվերդեին, կիսվել է կատալոնական ակումբում աշխատելու տպավորություններով․
«Ես կարծում էի, որ «Բարսելոնայում» աշխատելն ավելի դժվար է: Բայց ոչ, դա ավելի հեշտ է, ես կարծում էի, որ շատ բաներ, որոնց մասին մենք ավելի վաղ էինք խոսել, արդեն արվել են: Երեկ մենք հիանալի մարզում անցկացրինք։
Ակնհայտ է, որ կան բաներ, որոնք պետք է բարելավվեն, բայց ես ուրախ եմ, որ խաղացողները կարողանում են անմիջապես հասկանալ, թե ինչ է պահանջվում իրենցից:
Կա նորմալ աշխատանքային գործընթաց, որի պտուղները տեսանելի կլինեն ֆուտբոլի խաղադաշտում»,- մեջբերում է Սետյենին Marca-ն: