Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում այսօր կմեկնարկի հունահռոմեական ոճի ըմբշամարտի՝ բանակայինների աշխարհի առաջնությունը։
Ստուգատեսին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը։ Թեհրանում իրենց ուժերը կչափեն հետևյալ ըմբիշները․
Ռուդիկ Մկրտչյան (55 կգ)
Նորայր Հախոյան (60 կգ)
Մուրադ Հարությունյան (63 կգ)
Սամվել Աղաջանյան (67 կգ)
Կարեն Ասլանյան (72 կգ)
Վարուժան Գրիգորյան (77 կգ)
Արտավազդ Վարդանյան (82 կգ)
Գևորգ Թադևոսյան (87 կգ)
Արթուր Շահինյան (97 կգ)
Դավիթ Օվասափյան (130 կգ)
Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 24-ին։