«Վաշինգտոնի» ավագ Ալեքսանդր Օվեչկինը ESPN-ի հետ զրույցում պատասխանել է իր արդյունավետությանը վերաբերող հարցերին:
-Անցած շաբաթ շրջանցեցիք Բրետ Հալին: Ի՞նչ է Ձեզ համար դա նշանակում:
-Երբ սկսում ես զբաղվել հոկեյով, ցանակնում ես խաղալ NHL-ում: Երազում ես սառույցին դուրս գալ լավագույն հոկեիստների դեմ: Երբեք չես մտածում, որ այսպիսի իրավիճակում կհայտնվես, չես մտածում, որ կունենաս այնքան խփված տափողակ, որքան հիմա ես ունեմ:
-Այս տարի պետք է շրջանցեք Յագրին, մյուսին` Հոոուին: Այնուհետև կմնա միայն Գրեցկին: Ո՞րն է մոտիվացիան:
-Արդեն ասել եմ, որ աշխատում եմ ամեն օր, խաղից խաղ: Հիմա պետք չէ իրադարձություններից շատ առաջ ընկնել:
-Ինչպիսի՞ հարաբերությունների մեջ եք Ուեյն Գրեցկիի հետ:
-Նա ամեն խաղից առաջ ինձ ասում է «Առաջ, պատռիր»: Նա ինձ երկրպագում է, բայց գիտեմ, որ նրա ռեկորդին հասնելուն դեռ շատ կա:
-2010 թվականին հարցրի, արդյոք կարող եք շրջանցել Գրեցկիին: Ի՞նչ պատասխանեցիք:
-Աստված իմ, որքան շուտ է դա եղել: Հիմա ես ծեր եմ: Այն ժամանակ 24 տարեկան էի` մտածում էի դա անհնար է, հիմա էլ կարծում եմ , որ շատ բարդ է լինելու,- ասել է ռուս 36-ամյա հոկեիստը:
Այժմ Օվեչկինն ունի 730 գոլ: Գրեցկիի արդյունքը` 894 է: