«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Գավին կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր Լիգայում։
Ինչպես տեղեկացնում է The Sun- ը, Լոնդոնի «Չելսին» պատրաստ է վճարել իսպանացի տաղանդավոր ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում է 50 միլիոն եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին առաջարկել է ակումբի ղեկավարությանը՝ 17-ամյա կիսապաշտպանի հետ կնքել նոր պայմանագիր և վերջինիս համար սահմանել մեկ միլիարդ եվրո հրաժարագին։
«Կապտանռնագույնների» և Գավիի միջև գործող ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։