VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանի հերթական տուրում կայացավ «Արցախ»-«Արարատ» հանդիպումը:
«Արցախն», անցկացնելով իր առաջին խաղն այս մրցաշրջանում, 74-86 հաշվով պարտություն է կրել «Արարատ» ակումբից:
Խաղում ամենաարդյունավետը Վարդան Բիդրոսյանն էր («Արարատ»)՝ վաստակած 35 միավորով:
Նա նաև 19 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 2 արդյունավետ փոխանցում: