Բրազիլիայում ավարտվեց Ֆորմուլա 1-ի 19-րդ Գրան Պրին: Հերթական էտապն այս անգամ լի էր հետաքրքիր իրադարձություններով:
Ուրբաթ օրը կայացած որակավորման ժամանակ` ֆանտաստիկ արագություն էր ցույց տվել Լյուիս Հեմիլթոնը, 2-րդը Մաքս Ֆերստապենն էր, 3-րդը` Վալտերի Բոտասը:
Շաբաթ օրը կայացավ այս մրցաշրջանի 3-րդ սպրինտ-որակավորումը: Սակայն մինչ դրա սկսվելը Լյուիս Հեմիլթոնը ստացավ տուգանք, քանի որ «Մերսեդեսը» խախտել էր տեխնիկական պահանջները: Արդյունքում աշխարհի 7-ակի չեմպիոնը սպրինտ-որակավորումը սկսեց 20-րդ հորիզոնականից, բայց ցույց տալով խելացնոր արագություն, 24 շրջանի ընթացքում բարձրացավ 5-րդ հորիզոնական: Որակավորումը հաղթեց Վալտերի Բոտասը, Մաքս Ֆերստապենն ու Սերխիո Պերեսը համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականներում էին:
Կիրակի օրը գլխավոր մրցավազքի ժամանակն էր: Հեմիլթոնը ստացել էր ևս մեկ տուգանք` կապված շարժիչի մասերի փոփոխման հետ, ինչի արդյունքում կորցրեց ևս 5 հորիզոնական և մեկնարկեց 10-րդից: Մեկնարկում լավ սկսեց Ֆերստապենը և կարողացավ վերցնել առաջատարությունը, բայց Հեմիլթոնը պարզապես անկասելի էր: Մեկը մյուսին հանգիստ շրջանցելով` 59-րդ շրջանին կարողացավ իր հետևում թողնել հոլանդացուն և մեծ առավելությամբ հասավ հաղթանակի: Մաքս-ը ավարտեց 2-րդը, Բոտասը` 3-րդը:
Սա բրիտանացու 6-րդ հաղթանակն էր, այս մրցաշրջանում:
Անձնական հաշվարկում Հեմիլթոնը կրճատեց Ֆերստապենի հետ միավորների տարբերությունը` հասցնելով 14-ի:
Թիմային հաշվարկում առաջատար շարունակում է մնալ «Մերսեդեսը»` 11 միավորով գերազանցելով «Ռեդ Բուլին»: