Կայացել են Հայաստանի կանանց վոլեյբոլի Բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ հանդիպումները:
Արցախ թիմը 3:1 հաշվով հաղթել է ԲՊՀ թիմին և գրավել է առաջնությունում երրորդ տեղ: Եզրափակիչ հանդիպումը կայացել է ԽՄՕՄՄ և Վան թիմերի մասնակցությամբ: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպումը անցել է գերլարված և հետաքարքիր պայքարում, որտեղ ավելի ուժեղ է գտնվել ԽՄՕՄՄ թիմը և հաղթել հանդիպումը 3:1 հաշվով՝նվաճելով՝ ՀՀ վոլեյբոլի 2021 թվականի կանանց բարձրագույն խմբի չեմպիոնի կոչումը:
Մրցանակակիր թիմերը պարգևատրվել են դիպլոմներով, մեդալներով, գավաթներով, հատուկ սահմանված մրցանակներով: ՀՎՖ կողմից թիմերին տրվել են գնդակներ:
Առաջնության լավագույն խաղացողներ են ճանաչվել․
1.Կոշկարյան Վերոնիկա (ԽՄՕՄՄ)
2.Գալուստյան Աննա (Վան)
3.Ղևոնդյան Էդիտա (ԽՄՕՄՄ)
4.Փարիզա (Վան)
5.Սահակյան Սոնա (ԲՊՀ)
6.Սարգսյան Անուշ (Արցախ):