Սլովենիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։ Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5։1,5 հաշվով հաղթեց Իսրայելի ընտրանուն։
Գաբրիել Սարգսյանը հաղթեղ իսրայելցի մրցակցին, իսկ Հայկ Մ․ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը խաղաղ դաշն կնքեցին։ Հայաստանի հավաքականը վաստակած 5 միավորով 6-րդն է մրցաշարում։
Իսկ ահա Հայաստանի կանանց հավաքականը առաջատարների թվում է՝ 6 միավորով։ Նույնքան միավոր ունեն նաև Վրաստանն ու Ռուսաստանը։
Էլինա Դանիելյանի ու Աննա Սարգսյանի հաղթանակների, ինչպես նաև Լիլիթ Մկրտչյանի ու Սուսաննա Գաբոյանի ոչ-ոքիների շնորհիվ երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Լեհաստանին։
Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 21-ին։
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմը
Գաբրիել Սարգսյան
Հայկ Մ․ Մարտիրոսյան
Ռոբերտ Հովհաննիսյան
Սամվել Տեր-Սահակյան
Հովհաննես Գաբուզյան
Կանանց Հայաստանի հավաքական
Էլինա Դանիելյան
Աննա Մ․ Սարգսյան
Լիլիթ Մկրտչյան
Սուսաննա Գաբոյան
Սիրանուշ Ղուկասյան