«Ասթոն Վիլայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը սկսել է քայլեր ձեռնարկել՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբի կազմն ուժեղացնելու նպատակով։
Ինչպես տեղեկացնում է Daily Record-ը, անգլիացի մասնագետը ցանկանում է թիմ հրավիրել իր նախկին ակումբի՝ շոտլանդական «Ռեյնջերսի» երկու ֆուտբոլիստի։ Ըստ աղբյուրի՝ խոսքը վերաբերվում է Գլեն Կամարային և Ռայան Քենթին։
Ֆինլանդիայի հավաքականի անդամ Կամարան հենակետային կիսապաշտպան է։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է վեց միլիոն եվրո։ Ռայան Քենթը, որի տրանսֆերային արժեքը կազմում է 14 միլիոն եվրո, հանդես է գալիս հարձակման ձախ եզրում։