Նոյեմբերի 12-ին Սլովենիայում մեկնարկել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որում հաղթանակով են մեկնարկել Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է բելգիացիներին՝ 3,5-0,5 հաշվով: Հաղթանակներ են տարել Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը, իսկ Հովհաննես Գաբուզյանը խաղաղ դաշն է կնքել մրցակցի հետ:
Հայաստանի կանանց հավաքականը ուժեղ էր Խորվաթիայից՝ հաղթելով 2,5-1,5 հաշվով: Հաղթանակներ են տոնել Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը, Աննա Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Սիրանուշ Ղուկասյանը զիջել է մրցակցին։
Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 21-ին։
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմը
Գաբրիել Սարգսյան
Հայկ Մ․ Մարտիրոսյան
Ռոբերտ Հովհաննիսյան
Սամվել Տեր-Սահակյան
Հովհաննես Գաբուզյան
Կանանց Հայաստանի հավաքական
Էլինա Դանիելյան
Աննա Մ․ Սարգսյան
Լիլիթ Մկրտչյան
Սուսաննա Գաբոյան
Սիրանուշ Ղուկասյան