Ուզբեկստանի մայրաքաղաքում այսօր մեկնարկել է սամբոյի աշխարհի առաջնությունը: Մասնակիցների թվում են նաև Հայաստանի տասներկու պատվիրակներ:
Մինչ առաջնության մեկնարկը, երեկ ՝ նոյեմբերի 11 –ին տեղի ունեցավ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի (FIAS) հաշվետու — ընտրական հերթական համագումարը։
Ընտրելու իրավունքով պատգամավորների թվում էր նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
Զեկույցով հանդես եկավ կազմակերպության նախագահ Վասիլի Շեստակովը։ Նա կոնգրեսականների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ միջոցառումն անցկացվում է ֆեդերացիայի նոր կարգավիճակով։
Նշվեց, որ սամբոյի միջազգային ֆեդերացիան մշտական ճանաչում է ստացել ՄՕԿ –ի կողմից:
Պատվիրակները քվեարկեցին Ավստրալիայի, Գվինեայի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի ֆեդերացիաները FIAS-ի կազմում ընդգրկելու օգտին: Այսպիսով, ազգային ֆեդերացիաների՝ FIAS — ի անդամ երկրների թիվը դարձավ 97։
FIAS-ի հաջորդ համագումարը տեղի կունենա Աշխաբադում (Թուրքմենստան) ` 2022թ. նոյեմբերին։