«Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլես Պերեսը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն, հայտնում է Calciomercato-ն:
Այսօր առավոտյան հարձակվողը վայրէջք կատարեց Հռոմում, որպեսզի անցնի բուժզննում:
«Ռոման» կվարձակալի ֆուտբոլիստին ՝ 13,5 միլիոն եվրոյի դիմաց նրա ամբողջական տրանսֆերը ձեռք բերելու պարտավորությամբ: Պերեսը յուրաքանչյուր մրցաշրջանում կվաստակի 2 միլիոն եվրո: