Նոյեմբերի 12-ին Սլովենիայում կմեկնարկի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որին կմասնակցեն Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները։
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմը
Գաբրիել Սարգսյան (2664)
Հայկ Մ․ Մարտիրոսյան (2624)
Ռոբերտ Հովհաննիսյան (2622)
Սամվել Տեր-Սահակյան (2615)
Հովհաննես Գաբուզյան (2598)
Կանանց Հայաստանի հավաքական
Էլինա Դանիելյան (2450)
Աննա Մ․ Սարգսյան (2385)
Լիլիթ Մկրտչյան (2379)
Սուսաննա Գաբոյան (2253)
Սիրանուշ Ղուկասյան (2168)
Նշենք, որ վարկանիշով մեր տղամարդկանց հավաքականը 11-րդն է մրցաշարում, իսկ կանանց հավաքականը՝ 8-րդը (կանանց մրցաշարի վարկանիշում)։ Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 21-ին։