Հոկեյի Ազգային Լիգայում տեղի ունեցան խաղային օրվա հերթական հանդիպումները։
«Բոսթոն» — «Օտտավա» 3-2
«Մոնրեալ» — «Լոս Անջելես» 2-3 (օվերթայմ)
«Նյու Ջերսի» — «Ֆլորիդա» 7-3
«Տամպա» — «Կարոլինա» 1-2 (օվերթայմ)
«Դետրոյթ» — «Էդմոնտոն» 4-2
«Վիննիպեգ» — «Սենթ Լուիս» 2-3 (բուլիտներ)
«Չիկագո» — «Փիթսբուրգ» 3-2 (բուլիտներ)
«Կալհարի» — «Սան Խոսե» 1-4
«Վանկուվեր» — «Անահեյմ» 2-3 (օվերթայմ)
«Վեգաս» — «Սիեթլ» 4-2
Արևելյան կոնֆերենցիայում մրցաշարային աղյուսակի առաջատարը 21 միավոր վաստակած «Ֆլորիդան» է։ «Կարոլինան» 20 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։
Արևմտյան կոնֆերենցիայում 18 միավորով առաջին տեղում է «Էդմոնտոնը»։ «Սենթ Լուիսը», «Կալհարին» և «Անահեյմը» վաստակել են 17-ական միավոր։