NBA-կանոնավոր առաջնությունում «Բրուկլին Նետսը» հյուրընկալվելիս` 116:103 հաշվով առավելության հասավ «Տորոնտո Ռեպտորսի» նկատմամբ:
Հյուրերի կազմում ամենաարդյունավետ բասկետբոլիստը Ջեյմս Հարդենն էր, ով գրանցեց 28 միավոր, 10 անդրադարձ և 8 փոխանցում: Տանտերերի կազմում լավագույնը Ֆրեդ ՎանՎլիտն էր 28 միավորով և 8 փոխանցմամբ:
Մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները`
«Քլիվլենդ» -«Նյու Յորք Նիքս» 126:109
«Յուտա Ջազ»- «Օրլանդո Մեջիք» 100:107
«Միլուոկի» -«Վաշինգտոն Վիզարդս» 94:101
«Ինդիանա» -«Սակրամենտո Քինգս» 94:91
«Սան Անտոնիո» -«Օկլահոմա» 94:99
«Հյուստոն» -« Գոլդեն Սթեյթ» 107:120
«Շառլոտ» -«Լոս-Անջելես Կլիպերս» 106:120։