Մի շարք անհաջող հանդիպումներից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշել է հեռացնել գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին։
Հիշեցնենք, որ վերջին տուրում թիմը պարտվել էր Մանչեսթեր Սիթիին (0-2):
The Caught Offside-ը հայտնում է, որ «Լեսթեր Սիթիի» մարզիչ Բրենդան Ռոջերսը, ամենայն հավանականությամբ, կլինի նորվեգացու իրավահաջորդը:
Ինքը՝ մարզիչը, դեմ չէ տեղափոխվել «Օլդ Թրաֆորդ», սակայն ցանկանում է թիմը ստանձնել նոր մրցաշրջանից։ Սակայն այս տարբերակը այնքան էլ չի գոհացնում «Մանչեսթեր Յունայթեդին»: