Հոկեյի Ազգային Լիգայում տեղի ունեցան հերթական հինգ հանդիպումները։
«Դետրոյթը» 5-2 հաշվով հաղթեց «Վեգասին»։ Նույն հաշվով «Մինեսոտան» առավելության հասավ «Այլենդերսի» նկատմամբ։
«Անահեյմ» — «Սենթ Լուիս» հանդիպումն ավարտվեց 4-1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ «Վանկուվերը» 6-3 հաշվով հաղթանակի հասավ «Դալլասի» նկատմամբ։
«Չիկագո» — «Նեյշվիլ» խաղում հաղթողը որոշվեց օվերթայմում, որի արդյունքում «Չիկագոն» հաղթեց 2-1 հաշվով։