Ռիգայում ավարտվեց շախմատի Grand Swiss տղամարդկանց և կանանց մրցաշարերը: Երեկ կայացել են վերջին՝ 10-րդ տուրի պարտիաները:
Տղամարդկանց մրցաշարում մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Գաբրիել Սարգսյանը, ով վաստակած 7 միավորով զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչները զբաղեցրել են հետևյալ տեղերը․
Մանուէլ Պետրոսյան — 17-րդ տեղ (6,5 միավոր)
Լևոն Արոնյան — 26-րդ տեղ (6,5 միավոր)
Սամվել Տեր-Սահակյան — 37-րդ տեղ (6 միավոր)
Ռոբորտ Հովհաննիսյան — 48-րդ տեղ (5,5 միավոր)
Հայկ Մարտիրոսյան — 85-րդ տեղ (4,5 միավոր)
Սերգեյ Մովսիսյան — 95-րդ տեղ (4 միավոր)
Մրցաշարի հաղթողը դարձավ Ֆրանսիան ներկայացնող իրանցի գրոսմայստեր Ալիրեզա Ֆիրուջան, ով իր ակտիվում ունի 8 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրեց ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանո Կարաունան։
Հիշեցնենք, որ առաջին երկու տեղ գրաված շախմատիստները ստանում են աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։
Կանանց մրցաշարում հաղթել է Չինաստանի ներկայացուցիչ Թին Ժիե Լեին՝ 11 հնարավորից վաստակելով 9 միավոր: Հայաստանի ներկայացուցիչներ Աննա Սարգսյանը զբաղեցրեց 28-րդ տեղը (5,5 միավոր), իսկ էլինա Դանիալեյանը 37-րդ (5 միավոր):