Իտալական Ա Սերիայի 12-րդ տուրի շրջանակում «Վենեցիան» այսօր սեփական հարկի տակ ընդունել էր «Ռոմային»։
Հանդիպումն ավարտվեց Ա Սերիայի նորեկի հաղթանակով՝ 3-2 հաշվով։ Տանտերերի կազմում աչքի ընկան Կալդարան Արամուն և Օկերեկեն, հյուրերի կազմում՝ Շոմուրոդովն ու Աբրահամը։
Այս խաղից հետո տանտերերն իրենց ակտիվում ունեն 12 միավոր և մրցաշարային աղյուսակում 14-րդն են։ Հյուրերը 19 միավորով 5-րդն են։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթրյանը հյուրերի հայտացուցակում էր, սակայն նա չմասնակցեց այսօրվա հանդիպմանը։