Մադրիդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը շուտով կկարողանա խաղադաշտ վերադառնալ, հայտնում է AS-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ 32-ամյա ֆուտբոլիստը լիովին ապաքինվել է աջ ոտքի ազդրի հետնամասի վնասվածքից։
Նշված վնասվածքի պատճառով ուելսցին բաց է թողել մոտ երկու ամիս։
Բեյլն ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 3 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։