Այսօր Սերբիայում ընթացող Մ23 տարեկանների Աշխարհի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները:
Ազատ ոճային ըմբիշ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը 11։0 հաշվով հաղթեց շվեյցարացի մրցակցին, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Իսկ 65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը որակավորման փուլում 4։2 հաշվով հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցչին։