Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան շուտով կերկարաձգի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ։
Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքերով՝ 27-ամյա խաղացողն արդեն համաձայնեցրել է նոր պայմանագրի պայմաններն ակումբի հետ, և նրա գործակալը երկու շաբաթվա ընթացքում պետք է ժամանի Թուրին՝ գործարքը պաշտոնականացնելու համար։
Երկարաձգված պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2026 թվականը, իսկ արգենտինացու աշխատավարձը կկազմի տարեկան 8,5 միլիոն եվրո։ Բացի այդ, խաղացողը կկարողանա ստանալ ևս 1,5 միլիոն եվրո՝ որպես բոնուս։
Նշենք, որ արգենտինացի հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» կազմում տասը հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է վեց գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։