Եվրոպա Լիգայի շրջանակում Լոնդոնի «Վեսթ Հեմը» 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց բելգիական «Գենկի» հետ։
Հանդիպումն առանձնահատուկ ստացվեց անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի համար։
Շոտլանդացի մասնագետը գլխավոր մարզչի պաշտոնում անցկացրեց իր կարիերայի 1000-րդ հանդիպումը։
Բացի «Վեսթ Հեմից», 58-ամյա մարզիչն աշխատել է նաև «Պրեսթոնում», «Էվերթոնում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Սանդերլենդում» և իսպանական «Ռեալ Սոսյեդադում»։