«Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակը նշել է, որ կցանկանար ուժերը փորձել Պրեմիեր լիգայում։
«Հիմա ես խաղում եմ մեծ ակումբում, երջանիկ եմ, բայց կցանկանայի մի օր ուժերս փորձել Անգլիայում: Պրեմիեր լիգայում 6-7 համաշխարհային մակարդակի ակումբներ կան, այս լիգան շատ բարձր մակարդակ ունի։
Ցանկացած ֆուտբոլիստ ցանկանում է առավելագույնի հասցնել իր ներուժը։ Ես ինքս ինձնից որոշակի ակնկալիքներ ունեմ, տեսնենք, թե ճակատագիրն ինձ ուր կտանի»,- Իսակի խոսքերն է մեջբերում The Independent-ը։
2021/22 մրցաշրջանում Իսակը «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ խփած 5 գոլի և 1 գոլային փոխանցման հաշվին։ Transfermarkt-ը 22-ամյա շվեդի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։