Հռոմի «Լացիոն» բանակցություններ է վարում թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հայտնում են իտալական ԶԼՄ-ները:
Իտալացի հայտնի ինսայդեր Նիկոլո Շիրան գրում է, որ կողմերը շատ մոտ են մինչև 2025 թվականը նոր պայմանագիր կնքելուն։
Լրագրողը պարզաբանում է, որ հաջորդ շաբաթ Սարին ու ակումբի ղեկավարությունը հանդիպում կանցկացնեն, որպեսզի փորձեն ավարտին հասցնել գործարքը։