Շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը ներկա է գտնվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի Դորտմունդի «Բորուսիա»-«Այաքս» հանդիպմանը։
Ընդմիջմանը Կարլսենը լուսանկարվել է իր հայրենակցի՝ «Բորուսիայի» աստղ Էրլինգ Հոլանդի հետ։ Վերջինս վնասվածքի պատճառով չի մասնակցել խաղին։ «Ընդմիջման ժամանակ, երբ ամեն ինչ լավ էր»,- Հոլանդի հետ համատեղ լուսանկարը մակագրել է Կարլսենը։
At halftime when all was well🇳🇴 pic.twitter.com/kB6RxaApQB
— Magnus Carlsen (@MagnusCarlsen) November 3, 2021