NBA-ի կանոնավոր առաջնությունում «Լոս Անջելես Լեյքերսը» 95:85 հաշվով հաղթել է «Հյուսթոն Ռոքեթսին»:
Հաղթողների կազմում ամենաարդյունավետ խաղացողը 23 միավորով Կարմելո Էնթոնին էր։ Ռասել Ուեսթբրուկը վաստակել է 20 միավոր, Լեբրոն Ջեյմսը` 15, իսկ Էնթոնի Դևիսը դաբլ-դաբլ է ձևակերպել` 16 միավոր և 13 անդրադարձ: Պարտվողների կազմում Էրիկ Գորդոնը վաստակել է 17 միավոր, իսկ Քրիստիան Վուդը դարձավ դաբլ-դաբլի հեղինակ՝ 16 միավոր, 13 անդրադարձ։ «Լեյքերսը» 4-րդ հաղթանակն է տարել վերջին 5 խաղում: Հյուսթոնը կրել է 4-րդ անընդմեջ պարտությունը:
Բրուքլին Նեթսը 117:91 հաշվով հաղթեց Դետրոյթին: Հաղթողների կազմում Քևին Դյուրանտը վաստակել է 23 միավոր, իսկ Ջեյմս Հարդենը թրիփլ-դաբլ է ձևակերպել՝ 18 միավոր, 12 փոխանցում, 10 անդրադարձ։ Դետրոյթը վերջին 6 խաղերում կրեց 5-րդ պարտությունը։
Դալասը սեփական հարկի տակ ւնդունել էր Սակրամենտոյին։ Հանդիպումն ավարտվել է Դալասի հաղթանակով՝ 105:99 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը տանտերերի սլովենացի պաշտպան Լուկա Դոնչիչն էր. նա դարձավ դաբլ-դաբլի հեղինակ (23 միավոր, 8 անդրադարձ)։
Այլ արդյունքներ
Միլուոկի — Յուտա — 95:107
Շարլոտ — Պորտլենդ — 125:113