«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին Ա Սերիայի 11-րդ տուրում «Միլանից» կրած պարտությունից հետո (1-2).
«Շնորհավորում եմ «Միլանին»: Չեմ ցանկանում այլևս խոսել, քանի որ հակառակ դեպքում հաջորդ շաբաթ ես չեմ լինի տեխնիկական գոտում: Մենք վատ խաղացինք, բայց ամեն ինչ թողեցինք դաշտում: Այսքանը»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Դրանից հետո մասնագետն ավարտել է զրույցը ԶԼՄ-ների հետ:
«Միլանը» 31 միավոր է վաստակել ու նորից հավասարվել «Նապոլիին» Ա Սերիային մրցաշարային աղյուսակում: Վերջինս աղյուսակը գլխավորում է լրացուցիչ ցուցանիշներով: «Ռոման» 5-րդ տեղում է՝ 19 միավորով:
Հաջորդ տուրում «Միլանը» տանը կխաղա «Ինտերի»հետ, իսկ «Ռոման» հյուրընկալվելիս կմրցի «Վենեցիայի» հետ: