Ռիգայում շարունակվում են շախմատի Grand Swiss տղամարդկանց և կանանց մրցաշարերը: Երեկ կայացել են 5-րդ տուրի պարտիաները:
Տղամարդկանց մրցաշարում մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Մանուէլ Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը՝ 3,5-ական միավոր։ Պետրոսյանն այդ տուրում ոչ-ոքի խաղաց, իսկ Սարգսյանը հաղթանակ տարավ։ Հաղթանակ տարավ նաև Հայկ Մարտիրոսյանը (2 միավոր), իսկ Լևոն Արոնյանը (2.5 միավոր), Սամվել Տեր-Սահակյանը (2 միավոր) և Սերգեյ Մովսեսյանը (2 միավոր) ոչ-ոքի խաղացին:
Կանանց մրցաշարում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Էլինա Դանիելյանը (1.5 միավոր) և Աննա Սարգսյանը (2.5 միավոր) պարտություններ կրեցին։
Մրցաշարի առաջատարները երեքն են՝ Ալիրեզա Ֆիրուջա, Ալեքսեյ Շիրով և Եվգենի Նայեր, ովքեր իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր։
Հիշեցնենք, որ առաջին երկու տեղ գրաված շախմատիստները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։