Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Տոտենհեմի» դարպասը:
Այդ խաղում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն՝ 36 տարեկան 267 օրական հասակում: Վերջին 7 տարվա ընթացքում սա նման ցուցանիշով ամենատարեց ֆուտբոլիստի արդյունքն է:Վերջին անգամ ԱՊԼ-ում նույն տարիքում նման ցուցանիշով աչքի էր ընկել Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդիե Դրոգբան՝ 2014 թ-ին: