Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կարող է տեղափոխվել ԱՊԼ։
Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, գերմանացու ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»։ Ըստ աղբյուրի՝ 31-ամյա ֆուտբոլիստն արդեն առաջիկա հունվարին կարող է փոխել ակումբային գրանցումը։ Գործարքի արժեքը կարող է կազմել 30 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Կրոսը «Ռեալի» կազմում մասնակցել է հինգ հանդիպման՝ որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։