Հոկտեմբերի 28-ին խորվաթական Օմիս քաղաքում ՈւԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 7-րդ խմբի 2-րդ մրցափուլի շրջանակներում Հայաստանի չեմպիոն «Լեոն» 3:2 հաշվով հաղթել է սերբական «ՖՕՆ Բելգրադ» թիմին:
«Լեոյի» կազմում աչքի են ընկել Համլետ Մանուկյանը, Միհրան Դերմենջյանը և Սարո Գալստյանը:
Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 7-րդ խմբի 1-ին մրցափուլի խաղում «Լեոն» 4-5 հաշվով պարտվել էր ավստրիական «Լինցին»։