Աշխարհը սգում է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի մահը:
Հունաստանի ներքին առաջնության 21-րդ տուրում ՊԱՕԿ-ն ընդունել էր «Ոլոս»-ին:
Խաղի 24-րդ րոպեին գլխավոր մրցավարը սուլեց և բոլորը 1 րոպե լռությամբ հարգեցին լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի հիշատակը: Հենց 24 համարով է ժամանակին հանդես եկել լեգենդը:

ՊԱՕԿ-ը հաղթել է 1-0 հաշվով: