«Բարսելոնան» հետաքրքրված է «Յուվենտուսի» պաշտպան Մաթիաս դե Լիխտի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, կատալոնական ակումբի ղեկավարությունն արդեն սկսել է բանակցել հոլանդացու գործակալ Մինո Ռայոլայի հետ։
Ըստ աղբյուրի՝ իսպանական ակումբը պատրաստվում է բաժանվել կենտրոնական պաշտպաններ Սամուել Ումտիտիից և Կլեմեն Լանգլեից, փոխարենն առաջնային տարբերակում դիտարկում է դե Լիխտի թեկնածությունը։