Հոկտեմբերի 24-ին «Ինտերը» կհանդիպի «Յուվենտուսին» Ա Սերիայի 9-րդ տուրի խաղում:
«Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն խոստովանել է, որ կարող էր մասնակցել այս հանդիպմանը մրցակցի կազմում, եթե նրա ճակատագիրը որոշ չափով այլ կերպ դասավորվեր:
Բոսնիացին «Ինտեր» է տեղափոխվել «Ռոմայից» 2021 թվականի ամռանը, բայց մեկ տարի առաջ մոտ էր «Յուվենտուս» տեղափոխվելուն:
«Ես չեմ նայում անցյալին և երջանիկ եմ «Ինտերում». «Ռոման» սկսեց բանակցություններ վարել «Յուվենտուսի» հետ, բայց ես դրա մասին ոչինչ չգիտեի։ Տեղափոխությունը ձախողվեց, քանի որ «Ռոման» ինձ փոխարինող չգտավ»,- ասել է Ջեկոն La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ինտեր» հաղթանակը գնահատում է 2,10 գործակցով, ոչ ոքին՝ 3,70 իսկ «Յուվենտուսի» հաղթանակը՝ 3,55։