Արտակ Գրիգորյան․ Պիտի հնարավորինս շատ միավոր վաստակենք մեր երկրի պատիվն ու անունը բարձր պահելու համար — Armsport.am
28.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Ժիրուն վերադառնում է Եվրոպա․ հայտնի է ֆրանսիացու նոր ակումբը

    Ակումբային ԱԱ-ն հաղթելու գլխավոր հավակնորդները՝ ըստ Goal-ի

    Նա գիտակցել է իր սխալները և ուղղել դրանք․ այժմ խաղադաշտում նա ֆենոմեն է․ Մեսսի

    Լիվերպուլը հայտարարեց հերթական ձեռքբերման մասին

    Սպերցյանը երրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց ՌՊԼ-ի լավագույն կիսապաշտպան

    Նոան շարունակում է հաղթարշավը. երևանյան ակումբը հաղթեց երրորդ անընդմեջ խաղում

    Հայտնի է, թե որ ակումբներն են մինչ այս ամենաշատը վաստակել ակումբային ԱԱ-ում

    📷 98-ամյա տատիկը ամուսնության առաջարկ է արել Մեսսիին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

      Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

      Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

      📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

      Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

      Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

      Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

      Գաուֆը 4 տարի առաջ, այս օրը երազ էր տեսել, որ հաղթելու է Ռոլան Գարոսը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

        Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

        Team Armenia

        Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

        🎥 Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

        Ըմբիշ Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոն

        48kg GR - Martin Manjikyan (ARM)

        Երկու ըմբիշ՝ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

          World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

          Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

          Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

          Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

          Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

          Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Ժիրուն վերադառնում է Եվրոպա․ հայտնի է ֆրանսիացու նոր ակումբը

            Ակումբային ԱԱ-ն հաղթելու գլխավոր հավակնորդները՝ ըստ Goal-ի

            Նա գիտակցել է իր սխալները և ուղղել դրանք․ այժմ խաղադաշտում նա ֆենոմեն է․ Մեսսի

            Լիվերպուլը հայտարարեց հերթական ձեռքբերման մասին

            Սպերցյանը երրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց ՌՊԼ-ի լավագույն կիսապաշտպան

            Նոան շարունակում է հաղթարշավը. երևանյան ակումբը հաղթեց երրորդ անընդմեջ խաղում

            Հայտնի է, թե որ ակումբներն են մինչ այս ամենաշատը վաստակել ակումբային ԱԱ-ում

            📷 98-ամյա տատիկը ամուսնության առաջարկ է արել Մեսսիին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

              Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

              Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

              📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

              Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

              Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

              Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

              Գաուֆը 4 տարի առաջ, այս օրը երազ էր տեսել, որ հաղթելու է Ռոլան Գարոսը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

                Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

                Team Armenia

                Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

                🎥 Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

                Ըմբիշ Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոն

                48kg GR - Martin Manjikyan (ARM)

                Երկու ըմբիշ՝ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

                  World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

                  Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

                  Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

                  Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

                  Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

                  Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Արտակ Գրիգորյան․ Պիտի հնարավորինս շատ միավոր վաստակենք մեր երկրի պատիվն ու անունը բարձր պահելու համար

                  ArmSport-ի դիտակետում, Ազգային հավաքական, Բարձրագույն խումբ, Թոփ, Կոնֆերենցիաների լիգա, Հայաստան, ՖՈՒՏԲՈԼ
                  21.10.21 / 10:27
                  0

                  Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտի» մրցակիցն այսօր ավստրիական ԼԱՍԿ թիմն է։ Թեև կարմիր քարտի պատճառով այս հանդիպումը բաց կթողնի Արտակ Գրիգորյանը, այնուամենայնիվ, ArmSport-ը մեր թիմի ավագի հետ զրուցել է եվրագավաթների, ՀՊԼ-ի և Հայաստանի ազգային հավաքականի մասին։

                  -Նախ, կամփոփե՞ք «Ալաշկերտի» ելույթները Չեմպիոնների լիգայում և Եվրոպա լիգայում։

                  -Մեզ Չեմպիոնների լիգայում առաջին հերթին պետք էր հաղթահարել առաջին փուլը, որ կարողանանք երկար մնալ եվրոպական մրցասպարեզում։ Դա շատ լավ էինք պատկերացնում ու մեզ հաջողվեց հաղթել Ուելսի չեմպիոնին։ Երկրորդ փուլում մեզ բաժին հասավ «Շերիֆը»։ Բոլորս էլ գիտենք, թե «Շերիֆն» ինչ հզոր թիմերի հաղթեց վերջերս։ Միայն կասեմ, որ հավասար պայքար մղեցինք «Շերիֆի» դեմ Երևանում։ Կարող էինք չպարտվել, բայց դուրս մնացինք հետագա պայքարից։ Հետո մեզ հանդիպեց ղազախական «Կայրաթը»։ Մենք երկու լավ հանդիպում անցկացրեցինք նրանց դեմ ու երկրպագուների աջակցությամբ շատ էմոցիոնալ խաղում կարողացանք հաղթել «Կայրաթին»։

                  Եվրոպա լիգայում մեզ բաժին հասավ շոտլանդական «Ռեյնջերսը»։ Բոլորս էլ պատկերացնում էինք «Ռեյնջերսի» պես պատմություն ունեցող թիմի հզորությունը։ Շոտլանդիայում շատ լավ հանդիպում անցկացրեցինք․ մրցակիցը տասը հոգով էր մնացել, կարող էինք չպարտվել, բայց, ցավոք, գոլ բաց թողեցինք, իսկ Երևանում արդեն մենք էինք մնացել տասը հոգով․ կարող էինք հաջողության հասնել ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, բայց, ցավոք, դուրս մնացինք Եվրոպա լիգայի պայքարից ու արդեն միանգամից մտանք Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ։

                  -Արդեն Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղը հաջող չստացվեց, «Մաքքաբին» շա՞տ ուժեղ էր, թե՞ դուք թերացաք ինչ-որ հարցում: 

                  -«Մաքքաբին» շատ լավ թիմ է, ուղղակի չեմ կարող ասել, որ այնքան հզոր էր, որ մեզ գերազանցեց։ Ուղղակի գոլերը հիմնականում մենք նվեր տվեցինք մեր սխալների պատճառով։ Ամեն դեպքում, այնպիսի թիմ էր, որ հնարավոր էր նրանց հետ պայքարելը։

                  -ՀԻԿ-ի դեմ խաղից առաջ մարզչական փոփոխություն եղավ թիմում. դա որքանո՞վ ազդեց թիմի խաղի ու արդյունքի վրա: 

                  -Խաղի վրա չեմ կարող ասել, թե ինչ-որ էական ազդեցություն ունեցավ, որովհետև մարզիչը նոր էր միացել մեզ ու 1-2 մարզում էր անցկացրել։ Ինքն էլ խաղից առաջ ասաց, որ այս պահին ոչինչ չի կարող փոխել։ Այսինքն թիմին լավ ծանոթ չէր։ Այդ պատճառով իմ կարծիքով՝ մարզչական փոփոխությունն էական փոփոխություն չունեցավ խաղի ելքի վրա։

                  -Իսկ հիմա, երբ թիմը ավելի շատ մարզումներ է անցկացրել նրա գլխավորությամբ, տպավորությունն ինչպիսի՞ն է:

                  -Անձամբ ես իր հետ քիչ մարզումներ եմ անցկացրել, որովհետև հավաքականին էի միացել։ Սկզբնական տպավորություններս նորմալ են։ Երևում է, որ բարձրակարգ մարզիչ է։ Հիմնականում տակտիկական վարժություններ էինք անում։ Նա նոր է եկել թիմ, պիտի հարմարվենք նրան, որ կարողանանք նրա միտքը դաշտում ցույց տալ։ Հուսով եմ՝ միմյանց կօգնենք, որ կարողանանք այս ծանր վիճակից դուրս գալ։

                  -Իսկ այս պահի դրությամբ «Ալաշկերտի» մարզավիճակն ինչպե՞ս կգնահատեք, ի՞նչ կարելի է սպասել թիմից Կոնֆերենցիաների լիգայում։

                  -Այս պահին թիմը լավ մարզավիճակում է գտնվում, թիմը շատ լավ պատրաստվել է։ Առաջին անգամ ենք մասնակցում եվրագավաթների խմբային փուլի, կարծում եմ՝ որքան միավոր հավաքես, այդքան նպաստավոր կլինի Հայաստանի համար։ Եվրոպայում էլ արդեն «Ալաշկերտի» մասին շատ խոսում են, որովհետև Հայաստանից առաջին անգամ է թիմ մասնակցում այս փուլին։ Հետագա 4 խաղերից պիտի հնարավորինս շատ միավոր վաստակենք մեր երկրի վարկանիշը, պատիվն ու անունը բարձր պահելու համար։

                  -Նման մրցաշարում հատկապես, երկրպագուների ներկայությունը մարզադաշտում ի՞նչ նշանակություն ունի։

                  -Մրցաշարն այդքան էլ էական չէ, որովհետև մենք հիմնականում ֆուտբոլ խաղում ենք հենց երկրպագուների համար ու այսպիսի օրինակ կարող եմ բերել մեր խաղերից․ թե՛ «Կայրաթի», թե՛ «Ռեյնջերսի» դեմ խաղերին շատ երկրպագուներ կային տրիբունաներում ու մեծ աջակցություն էին ցույց տալիս մեզ, ինչի արդյունքում էլ կարողացանք լավ ֆուտբոլ ցույց տալ։ Հենց դրանով էլ կարող ենք ապացուցել, որ երկրպագուի ներկայությունը շատ կարևոր է մեզ համար։ Շատ վատ էր, որ ՀԻԿ-ի դեմ խաղին երկրպագուները շատ քիչ էին։ Սա մեր երկրի պատիվն է, մեր թիմը մեր երկիրն է ներկայացնում։ Կցանկանամ, որ երկրպագուները՝ անկախ նրանից սիրում են մեր թիմը, թե ոչ, գան երկրպագելու մեր հայկական ֆուտբոլի համար, կարևոր չէ, թե հայկական որ թիմը կխաղա։

                  -Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Ալաշկերտը» շատ անբարենպաստ տեղում է (9-րդ՝ հեղ․) չնայած երկու խաղ պակաս է անցկացրել. դա ինչո՞վ է պայմանավորված։

                  -Իրոք, «Ալաշկերտը» իր տեղում չէ մրցաշարային աղյուսակում։ Հիմնականում պայմանավորված էր եվրագավաթային խաղերով․ գրաֆիկը շատ խիտ էր ու չէինք հասցնում վերականգնվել։ Փորձեցինք երկու ճակատով խաղալ, ռոտացիա անել, բայց տեսանք, որ չի ստացվում։ Այդ պատճառով սկիզբը մեզ համար հաջող չստացվեց։ Հուսով եմ՝ կհաղթենք հետագա խաղերն ու առաջ կշարժվենք։

                  -Արտա՛կ, հավաքականում ևս անհաջող խաղերի շարք է սկսվել, թիմում մթնոլորտն ինչպիսի՞ն է դրանցից հետո։

                  -Հավաքականում մթնոլորտը միշտ նորմալ է եղել։ Ֆուտբոլ է, բոլորս էլ դա հասկանում ենք։ Ուղղակի բոլորս էլ ցավում ենք, որ կարող էինք հասնել այդ հաջողությանը, բայց վերջին ամիսները մի քիչ ձախողեցինք։ Ֆուտբոլ է, ամեն ինչ էլ պատահում է։ Պետք է ուղղակի առաջ նայել, եզրակացություններ անել, որ հետագայում նույն սխալները չկրկնվեն։ Կավելացնեմ այն, որ հիմնական խնդիրն այն էր, որ առաջին 3 խաղը հաղթել էինք ու մեծ հույսեր, մեծ շանսեր էին առաջ եկել, որ կարող ենք․․․իսկ եթե նայենք մի քանի տարի առաջվա ընտրական փուլերում մեր հավաքած միավորներին, ներկայիս միավորներն ավելի բարենպաստ են ու հասկանում ենք, որ մի քայլ առաջ ենք գնացել։ Պարզապես ռեալ շանս էր, որ կարող էինք փլեյ-օֆֆ դուրս գալ և այդ բաղձալի երազանքին հասնել, բայց չստացվեց։ Կարևորն այն է, որ հավաքականը ճիշտ ճանապարհի վրա է ու պիտի փորձենք հետագա մրցաշարերում հասնել այդ բաղձալի արդյունքին։

                  -Այսինքն, առաջին 3 խաղերի արդյունքը հավաքականին ավելորդ հանգստությո՞ւն էր տվել, թե՞ երկրպագուներն էին դրանից հետո մեծ սպասումներով լցվել։

                  -3 հաղթանակները մեծ ոգևորություն էր, բայց դա մեզ ոչ ավելորդ լարվածություն հաղորդեց, ոչ էլ կտրեց հողից։ Ֆուտբոլ է, ստացվեց, 3 հաղթանակ ունեցանք, ուղղակի պետք էր պահել այդ ամենը։ Իսկ վերջին երկու ամիսներին հասկացանք, որ հավաքականը միանգամից չի կարող այդ արդյունքին հասնել, պիտի քիչ-քիչ, հերթականությամբ, անշտապ, հետագա երկար ճանապարհով հասնել դրան։

                  -Երկրպագուներից շատերը Գերմանիայի դեմ խաղին արդեն նույնիսկ ոչ-ոքիի համաձայն չէին, միայն հաղթանակ էին պահանջում․․․

                  -Գերմանիան շատ հզոր թիմ ունի։ Կարող եմ ասել, որ նրանց դեմ խաղը իմ կարիերայի ամենադժվար խաղերից մեկն էր։ Իսկ ինչ վերաբերում է երկրպագուների ասածներին, ապա ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է․ կարող ես Գերմանիայի պես թիմի դեմ թե՛ ոչ-ոքի խաղալ, թե՛ նույնիսկ հաղթել, բայց պիտի ռեալ նայել՝ նրանք շատ հզոր հավաքական են, նրանց նոր մարզիչը հզոր մարզիչ է։ Խաղադաշտում տեսանք նրանց մակարդակը։

                  -Այսինքն, հստակ պատճառներ չկա՞ն, որոնցից ելնելով անհաջող խաղերի շարք սկսվեց թիմի մոտ, որոնք պետք է շտկվեն։

                  -Իհարկե, կոնկրետ պատճառներ չկան, որ ասես դրանց պատճառով թիմը անհաջող ելույթ ունեցավ։ Դա ավելի լավ կարող է մեկնաբանել գլխավոր մարզիչը։ Ես կոնկրետ անհաջողություն չէի էլ անվանի, որովհետև հավաքականն իր գոյության ընթացքում լավագույն մրցաշրջաններից մեկն անցկացրեց։

                  -Իհարկե, հավաքականի դեպքում ճիշտ չի լինի ասելը՝ որը կլինի առաջիկա խաղերի մոտիվացիան, բայց ի՞նչ սպասել այդ խաղերից։

                  -Առաջիկա խաղերի մոտիվացիան այն է, որ տանն ենք խաղում, մեր երկրպագուի համար։ Առաջինը պիտի Մակեդոնիայի հետ հանդիպենք, հետո Գերմանիան է, որի դեմ խաղը ֆուտբոլային մեծ տոն կլինի Հայաստանում․ աշխարհի չեմպիոնի հետ ենք հանդիպում։ Էական չէ՝ կհաղթես, թե կպարտվես, կարևոր է, որ Հայաստանում մեծ տոն կլինի ու մոտիվացիան հենց դրանում է։

                  -Հյս․ Մակեդոնիայի դեմ խաղը 4 ֆուտբոլիստ բաց կթողնի, դա որքանո՞վ կդժվարացնի իրավիճակը։

                  -Ամեն ֆուտբոլիստի բացակայություն մեծ կորուստ է, բայց դրա համար կան փոխարինողներ ու նրանք պիտի պատրաստվեն հենց նման հանդիպման մասնակցելու համար։

                   

                  ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

                  -Կապառոսն ինչո՞վ է տարբերվում մյուս մարզիչներից, որոնց հետ աշխատել եք։

                  -Նա շատ բարձրակարգ մարզիչ է ու մի անգամ չէ, որ ապացուցել է դա։ Եթե նայենք հավաքականի խաղերին 15-16 խաղերից, եթե չեմ սխալվում՝ 4 խաղ ենք պարտվել իր գլխավորությամբ։ Ինչ վերաբերում է մյուս մարզիչներից տարբերվելուն, երևի թե փորձով է տարբերվում։ Պատահական չէ, որ Իսպանիայում նա շատ լավ թիմեր է գլխավորել։ Կառանձնացնեմ փորձը։

                  Ստելլա Բաբլոյան

                  Թեգեր: արտակ-գրիգորյան
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Հուսով եմ՝ ավարտում եմ իմ ֆուտբոլային ուղին միայն որպես ֆուտբոլիստ. Արտակ Գրիգորյանի գրառումը

                  05.12.24

                  Իսկական մարտիկ և յուրահատուկ ֆուտբոլիստ. ՀՖՖ-ն արձագանքել է Արտակ Գրիգորյանի՝ կարիերան ավարտելու որոշմանը

                  03.12.24

                  Արտակ Գրիգորյանն ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան

                  02.12.24

                  📷Փյունիկի խաղացողներ Արտակ Գրիգորյանը և Օտուբանջոն խորհրդանշական նվերներ են ստացել ակումբի կողմից

                  15.10.24

                  ԼՐԱՀՈՍ

                  Ժիրուն վերադառնում է Եվրոպա․ հայտնի է ֆրանսիացու նոր ակումբը

                  10:35 / 28.06.25

                  Ակումբային ԱԱ-ն հաղթելու գլխավոր հավակնորդները՝ ըստ Goal-ի

                  00:30 / 28.06.25

                  Նա գիտակցել է իր սխալները և ուղղել դրանք․ այժմ խաղադաշտում նա ֆենոմեն է․ Մեսսի

                  00:15 / 28.06.25

                  Լիվերպուլը հայտարարեց հերթական ձեռքբերման մասին

                  23:17 / 27.06.25

                  Սպերցյանը երրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց ՌՊԼ-ի լավագույն կիսապաշտպան

                  23:08 / 27.06.25

                  Նոան շարունակում է հաղթարշավը. երևանյան ակումբը հաղթեց երրորդ անընդմեջ խաղում

                  22:39 / 27.06.25

                  UFC 317․ Ծառուկյանը հաջողությամբ անցավ կշռման արարողությունը և կսպասի իր շանսին

                  22:10 / 27.06.25

                  Հայտնի է, թե որ ակումբներն են մինչ այս ամենաշատը վաստակել ակումբային ԱԱ-ում

                  21:45 / 27.06.25

                  📷 98-ամյա տատիկը ամուսնության առաջարկ է արել Մեսսիին

                  21:15 / 27.06.25

                  Ռեալը դժգոհ է ՖԻՖԱ-ից․ ակումբում մտահոգություններ ունեն Յուվեի դեմ խաղից առաջ

                  20:45 / 27.06.25

                  Պատասխանը չուշացավ․ Լապորտան արձագանքել է Ատլետիկի հայտարարությանը

                  20:15 / 27.06.25

                  Կիվուն շարունակում է վստահել Մխիթարյանին․ հայ կիսապաշտպանն ամրապնդում է դիրքերը

                  19:30 / 27.06.25

                  Սպերցյանը պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկին

                  19:00 / 27.06.25

                  Մխիթարյանը նշել է, թե ինչով է զբաղվում ազատ ժամանակ

                  18:30 / 27.06.25

                  Բեքհեմին տեղափոխել են հիվանդանոց

                  18:00 / 27.06.25

                  «Կիսուրը մեռավ, տեղը լենացավ» կամ ինչպես է լեգենդար համարը բաժին հասնում Յամալին

                  17:35 / 27.06.25

                  Նոան նոր տիտղոսային հովանավոր ունի

                  17:15 / 27.06.25

                  ՊՍԺ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Լիոնին

                  17:13 / 27.06.25

                  Յունիբանկը դարձել է Ուրարտուի տիտղոսային հովանավորը

                  17:00 / 27.06.25

                  Հայտնի է Ջուդ Բելինգհեմի՝ խաղադաշտ վերադառնալու ժամկետը

                  16:30 / 27.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Ակումբային ԱԱ․ խմբային փուլի առաջին տուրի ամփոփում

                  14:00 / 19,06,25

                  Կարդալ ավելին

                  Բավարիան ջախջախեց Օքլենդ Սիթիին, իսկ ՊՍԺ-ն՝ Ատլետիկոյին. Ակումբային Աշխարհի առաջնությունը նոր թափ է ստանում

                  17:30 / 16,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  📷 Յամալի նոր սերը․ 30-ամյա Վասկեսին քննադատում են, ֆուտբոլիստին՝ զգուշացնում

                  16:30 / 19.06.25

                  Կարդալ ավելին

                  🎥 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ

                  15:20 / 17.06.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.