Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի D խմբում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր Դոնեցկի «Շախտյորին» ու խոշոր հաշվով հաղթանակ տարավ։ Հանդիպումն ավարտվեց 0-5 հաշվով։
37-րդ րոպեին «Շախտյորի» կազմում հաշիվը բացեց Կռիվցովը, սակայն գրավելով սեփական դարպասը։ Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 51-րդ րոպեին, Մոդրիչի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Վինիսիուս Ժունիորը, որը 5 րոպե անց Բենզեմայի փոխանցումից դուբլ ձևակերպեց։ 65-րդ րոպեին արդեն Ժունիորի փոխանցումից հետո աչքի ընկավ Ռոդրիգոն։ Հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին մրցակցի դարպասը գրավեց նաև Կարիմ Բենզեման՝ վերջակետ դնելով խաղին։
Խմբի մյուս խաղում «Ինտերը» ընդունել էր «Շերիֆին» ու 3-1 հաշվով հաղթանակ տարավ։
34-րդ րոպեին Վիդալի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Էդին Ջեկոն։ Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 52-րդ րոպեին, հյուրերը հավասարեցրին հաշիվը, բայց 6 րոպե անց Ջեկոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Վիդալը։ Հանդիպման վերջակետը դրեց դե Վրիժը՝ մրցակցի դարպասը գրավելով 67-րդ րոպեին։
Այս խաղերից հետո «Շերիֆն» ու «Ռեալը» ունեն 6-ական միավոր և կիսում են առաջին հորիզոնականը, իսկ «Ինտերը» 4 միավորով երրորդն է, «Շախտյորը» վաստակել է 1 միավոր։