ԱՄՆ-ի շախմատի առաջնությունը, որն անցկացվում է Սենթ Լուիսում քաղաքում, մոտենում է ավատին։
Ամերիկահայ Սամուել Սևյանն ԱՄՆ-ի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի թայ-բրեյքում՝ Ուեսլի Սոյի և Ֆաբիանո Կարուանայի հետ։
Երեք շախմատիստներն էլ 11 հնարավորից վաստակել են 6,5 միավոր, և ըստ կանոնադրության, չեմպիոնի տիտղոսը կվիճարկվի թայ-բրեյքում։
Յուրաքանչյուր շախմատիստ կանցկացնի լրացուցիչ երկու մրցախաղ, որի արդյունքներով էլ կորոշվի մրցաշարի չեմպիոնը։