ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ասել է, թե ինչու է առաջ տանում Աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու գաղափարը:
«2026 թվականից Աշխարհի առաջնությանը կմասնակցեն 48 թիմ: Սա լուծված հարց է: Այժմ մենք քննարկում ենք հետագա մրցաշարերի ժամկետները, դա կլինի յուրաքանչյուր երկու կամ չորս տարին մեկ անգամ:
Համոզված եմ, որ այս մակարդակի մրցաշարերը պետք է անցկացվեն ամեն տարի: Մրցաշարի հեղինակությունը կախված է որակից, ոչ թե դրա հաճախականությունից: Սուպերբոլը, Չեմպիոնների լիգան կամ Ուիմբլդոնը անցկացվում են ամեն տարի, և բոլորը անհամբերությամբ են սպասում այդ մրցաշարերին», — մեջբերում է Ինֆանտինոյին Reuters-ը:
Հիշեցնենք, որ առաջիկա Աշխարհի առաջնությունը կանցկացվի 2022 թվականի դեկտեմբերին՝ Քաթարում: