Կոպենհագենում կայացավ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը, որում Դանիան սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց Ավստրիային: Միակ գոլը խփեց Յոակիմ Մեհլեն:
Դանիան ժամանակից շուտ (2 տուր առաջ) դուրս եկավ Աշխարհի առաջնություն՝ F խմբում գրավելով առաջին տեղը։ Սկանդինավյան թիմը վաստակել է մաքսիմալ՝ 24 միավոր 8 խաղում, իսկ խփած և բաց թողնված գոլերի տարբերությունը կազմում է 27-0: Շոտլանդիան՝ ամենամոտ հետապնդողը, ունի 17 միավոր իր ակտիվում:
F խմբի մյուս հանդիպումներում Շոտլանդիան հյուրընկալվելիս հաղթեց Ֆարերյան կղզիներին (1-0), իսկ Իսրայելը սեփական հարկի տակ ուժեղ գտնվեց Մոլդովայից` 2-1: Ավստրիայի հավաքականը կորցրեց խմբից դուրս գալու բոլոր հնարավորությունները:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ ԱԱ եզրափակիչ ուղեգիր էր ձեռք բերել նաև Գերմանիայի հավաքականը՝ ժամանակից շուտ ապահովելով առաջին տեղը J խմբում, որում ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականը։