«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ վնասվածք է ստացել թիմի պաշտպան Ռաֆայել Վարանը։
Վարանը վնասվածքը ստացել է Ազգերի լիգայի եզրափակչի Իսպանիայի դեմ խաղում (2-1): Նա առաջին կեսի վերջնամասում փոխարինվել էր։
Նշվում է, որ ֆուտբոլիստը շարքից դուրս է եկել մի քանի շաբաթով։