Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ասել է, որ ամռանը ակումբը հետաքրքրված է եղել Լիոնել Մեսսիին հրավիրելով։
«Կպատմեմ ձեզ, թե ամեն ինչ ինչպես է տեղի ունեցել։ Մեսսիի հանդեպ հարգանքից ելնելով՝ ինքս չզանգեցի Լեոյին, բայց զանգեցի Սուարեսին ու խնդրեցի նրան հարցնել՝ ինչպես են Մեսսիի գործերը, ինչպես է նրա տրամադրվածությունը, գոնե չնչին շանս կա՞, որ նա տեղափոխվի «Ատլետիկո»։ Բայց որոշ ժամանակ անց ՊՍԺ-ն հայտարարեց Մեսսիի տեղափոխության մասին»,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում AS-ը։