«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ աշխատանքի մասին:
«Գվարդիոլան ինձ սովորեցրեց ֆուտբոլին այլ կերպ նայել․ խաղադաշտում շարժվելը, մարտավարությունը, ինչպես այն օգտագործել խաղի մեջ:
Նրա հետ աշխատելուց հետո ես ֆուտբոլ խաղալիս այլ կերպ եմ մտածում, քանի որ ֆուտբոլը ես տեսնում եմ կողքից, այլ տեսանկյունից: Ես հասկանում եմ, թե ով էր սխալ, ով ավելի լավ խաղաց, ինչպես մի քայլ առաջ լինել մրցակցից:
Մենք զրուցում էինք, Պեպը հաճախ ինձ բացատրում էր մարտավարությունը և ասում` ինչ անել։ Նա ասում էր․ «Ես չեմ կարող օգնել քեզ դառնալ ավելի ուժեղ հարձակվող, քանի որ դու արդեն լավն ես, բայց ես կարող եմ օգնել՝ ինչպես գնդակը փոխանցել խաղընկերներին, իսկ տուգանային հրապարակում դու արդեն գիտես, թե ինչ անել»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Marca-ն: